«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու, մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։
Որպես պահանջ՝ նշված է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։ Դավիթ Խաժակյանը նշել է, որ Զուրաբյանը մոտ մեկ ամիս առաջ հարցազրույց է տվել Առաջին լրատվականին և, խոսելով ԼՀԿ-ի մասին, ասել է, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են, և ԼՀԿ-ն Միքայել Մինասյանի պրոյեկտ է:
Armenia Today տեղեկատվական վերլուծական պորտալի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ ինքն իր խոսքի տերն է։
«Ես իմ խոսքի տերն եմ, ապրեն, լավ են արել՝ դատի են տվել։ Կհանդիպենք դատարանում»,-նշել է Զուրաբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







