Դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս երկու ամսով։ Այս մասին hetq.am-ին է հայտնել Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր ԱԱԾ-ն օրեր առաջ։
Դատարանը նաև մերժել է Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած շուրջ 7.5 մլրդ դրամ գրավի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսին, և մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







