Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել հարցաքննության ներկայանալու համար: ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանն ունի վկայի կարգավիճակ: Առայժմ չի հաղորդվում` ինչ գործի մասին է խոսքը:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մինասյանը մի քանի օրով եկել է Հայաստան, իսկ իրավապահներն անտեսել են այդ փաստը: Մարինա Օհանջանյանը հավաստիացրեց, որ Միքայել Մինասյանը վերջին ժամանակներում Հայաստան ընդհանրապես չի եկել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







