Փետրվարի 25-ին սիրիական Իդլիբ նահանգի Դադիք բնակավայրում Սիրիայի բանակը խոցել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։
Այս մասին հայտնում է Ռազմ.info-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը։ Ինչպես նշում է աղբյուրը, համացանցում տարածվել են խոցված ԱԹՍ֊ի լուսանկարներ, որտեղ երևում է թուրքական արտադրության ԱՆՔԱ խոցված ԱԹՍ֊ն։
Նշվում է նաև, որ նախօրեին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ գրավել էր Իդլիբի Նայրաբ բնակավայրը, որն, ըստ թուրքական աղբյուրների, ճանապարհ է բացել դեպի Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում գտնվող Սերաքիբ բնակավայրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







