Պերմի զբոսաշրջային ընկերությունները բացել են զբոսաշրջային փաթեթների վաճառքը դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Business Class-ը։ Պարբերականի տվյալներով՝ Պերմից Երևան չվերթները կիրականացնի «Северный ветер» ավիաընկերությունը՝ հունիսի 7-ից։ Չվերթների հաճախականությունը շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։ Տուրի նվազագույն արժեքը 2 անձի համար կազմում է 32 հազար ռուբլի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կոմերսանտը», փետրվարի կեսերին Ռոսավիացիան թույլտվություն էր տվել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Պերմ- Երևան չվերթի իրականացման համար՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ: Ավելի վաղ Պերմից Երևան չվերթ բացելու մտադրության մասին հայտարարել էր «Իկար» ավիաընկերությունը։ Փետրվարին «Իկար» ավիաընկերության Պերմ-Երևան չվերթի մասին տվյալներն անհետացել էին Մեծ Սավինո օդանավակայանի չվացուցակից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







