Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով․ Ադրբեջան այցից առաջ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Trend-ը։
Նա նշել է, որ այդ երկու երկրներին կապում են պատմական, քաղաքական և տնտեսական կապերը։
«Թուրքիան մտադիր է մեծացնել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը, քանի որ դրա համար ներուժ կա», — ասել Է Էրդողանը:
Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան։
Այցի շրջանակներում նա կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության խորհրդի նիստին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







