Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված Թուրքիան փակել է սահմանը ոչ միայն Իրանի, այլև Նախիջևանի հետ։ Այս մասին գրում է Turan-ը։
Հրատարակությունը հայտնում է, որ Իրանը ևս փակել է սահմանը Նախիջևանի հետ։ «Արդյունքում ինքնավար հանրապետությունը, որն ուղղակի կապ չունի ցամաքային Ադրբեջանի հետ և ունի Հայաստանի հետ ընդլայնված սահման, հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ»,-գրում է գործակալությունը։
Նշվում է, որ արտաքին աշխարհի հետ կապն իրականացվում է Բաքվի հետ օդային հաղորդակցությամբ։ Նաև հրատարակությունը, վկայակոչելով տեղական աղբյուրները, գրում է, որ շրջափակման արդյունքում Նախիջևանում սննդամթերքի գները բարձրացել են: «Տեղի բնակիչները խանութներում մեծ քանակությամբ մրգեր, ալյուր և այլ ապրանքներ են գնում: Իշխանությունները դեռևս սահմանափակումներ չեն մտցրել ապրանքների վաճառքի համար»,-նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին թուրքական իշխանությունները որոշեցին փակել Իրանի հետ սահմանը ՝ նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







