Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Վան նահանգում։
Վանում երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, փոխանցում է «Անադոլու»-ն։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորների ու զոհերին։ 5 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 23-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







