Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Իրանի հետ սահմանը՝ Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված։ Այս մասին ասվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջիի խոսքով՝ Անկարան ժամանակավորապես դադարեցնում է տրանսպորտային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Այդ սահմանափակումները կվերաբերեն ավիաթռիչքներին, գնացքների երթևեկությանը և ավտոտրանսպորտով սահմանի հատմանը:
Հիշեցնենք, որ Իրանում նոր կորոնավիրուսի պատճառած հիվանդության առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը հայտնվել է փետրվարի 19-ին: Պաշտոնական տվյալներով՝ այժմ վարակվածների թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







