Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:
Ըստ դատական տեղեկատվության datalex.am համակարգի՝ համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 21-ին դատավոր Աննա Փիլոսյանի կողմից: ԱԱԾ նախկին տնօրենը հայցի շրջանակներում պահանջում է հրապարակայնորեն հերքել թերթի հոդվածում պարունակվող տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, ինչպես նաև հատուցել պատիվն ու արժանապատվությանը հասցված վնասը:
Հիշեցնենք, որ դատական հայցը վերաբերում հունվարի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ…» վերնագրով հոդվածին։ Հրապարակման մեջ խոսվում էր այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրենն իբր համակարգում է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ տեղեկատվական արշավը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







