ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են՝ այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը, վեցօրյա դպրոցների դեպքում՝ մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:
Սա հնարավորություն կտա երեխաներին կազդուրվել, իսկ ծնողների այն մտահոգությունը, թե 120 ժամ բացակայությունից ավել երեխան պետք է վերաքննություն հանձնի՝ կփարատվի։
Նախախարը նշեց, որ փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները ևս կհամարվեն հարգելի, եթե լինի բժշկից տեղեկանք:
Հարությունյանը նշեց, որ դպրոցները փակելու, դասերը հետաձգելու առիթ չկա: Նա հավելեց՝ դպրոցները պետք է հնարավորություն ստեղծեն, որ երեխաները լրացնեն բաց թողածը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







