Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի, Ստեփանավանի և Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-25 մետր: Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է։
Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ինչպես նշում է աղբյուրը, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախարարությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







