«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Պերմից Երևան: Կանոնավոր չվերթների իրականացման թույլտվություն արդեն ստացվել է, փաստաթուղթը հրապարակվել է Ռոսավիացիայի կայքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում դեպի Երևան թռիչքների մասին տեղեկություններ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







