Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:31

[Տեսանյութ] Հայկական արտադրության մանկական հագուստ՝ Քարահունջի ժայռապատկերներով

«Լալունց»՝ մանկական հագուստի հայկական բրենդը, հիմնադրվել է 2018 թվականին Աշոտ Դավթյանի կողմից, ով Հայաստան է տեղափոխվել թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ Աշոտ Դավթյանը 14 տարի ապրել և ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել Կանադայում։ Դավթյանը հասկանում էր, որ ուզում է իր գործը բացել և հաստատվել Հայաստանում և այդ նպատակով հորեղբոր հետ սկսել է ուսումնասիրել ներքին շուկան։ Արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ մինչև 12 տարեկանների մանկական հագուստի արտադրությունը հենց այն տեղն է, որը Հայաստանում գործնականում բաց է, քանի որ բավականին քիչ ընկերություններ կան, որոնք զբաղվում են որակյալ մանկական հագուստի արտադրությամբ։

«Ցանկացած բիզնես-նախագիծ սկսելիս միշտ ռիսկ կա՝ կհաջողես կամ ոչ։ Բայց երբ ինչ-որ բան ես անում, դու մտքի մեծ հնարավորություն և գործողությունների մեծ ազատություն ունես», — վստահեցնում է «Լալունց» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Դավթյանը։

«Լալունց» բրենդի ստեղծողներն իրենց առջև նպատակ են դրել հայկական շուկայում ստեղծել այնպիսի բրենդ, որը կարող է արտահանվել ամբողջ աշխարհում և վերջիվերջո կանգ են առել մանկական հագուստի արտադրության վրա։

«Մի քանի ամիս մենք աշխատել ենք հագուստի դիզայնի և բրենդինգի վրա, ինչը, ինձ թվում է, մեզ հաջողվել է շատ լավ անել, դատելով այն գնահատականներից, որոնք տալիս են մեր գնորդները», — նշում է Դավթյանը և հավելում, որ «Լալունցի» դիզայնը իրենց թույլ է տվել առանձնանալ շուկայում և որոշ առումով փակել այն բացը, որը կար մանկական հագուստի տեղական արտադրության այս ոլորտում։

Բրենդի ստեղծողները մտադիր են երկարաժամկետ հեռանկարում «Լալունց» բրենդը դարձնել աշխարհահռչակ և ստեղծել այնպիսի արժեք, որը թույլ կտա բարձրացնել հայկական արտադրանքի դերը արտասահմանում։

Արտադրության բացումից ընդամենը մի քանի ամիս անց պարոն Դավթյանը վստահաբար խոսում է այն մասին, որ սկզբնական ռիսկայնությունն արդարացրել է իրեն, քանի որ վաճառքներն օրեցօր թափ են հավաքում:

Այն հարցին, թե արդյոք գործարարները դժվարություններ են ունեցել Հայաստանում բիզնես վարելու ժամանակ, ընկերության տնօրենը միանշանակ պատասխանում է՝ ոչ ։

Ըստ էության, հենց նման գործարարների փորձը կարող է տեսանելի կերպով ներկայացնել Հայաստանում առկա գործարար միջավայրը և դառնալ յուրօրինակ ձեռնարկ, որով կառաջնորդվեն արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ցանկանում են, բայց առայժմ հետաձգում են իրենց գործի ստեղծումը պատմական հայրենիքում։

«Ես անկեղծորեն խոստովանում եմ, որ Հայաստանում մեր ձեռնարկության հիմնադրման պահից ի վեր վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ մի խոչընդոտի չենք բախվել՝ ոչ բիզնես վարելու, ոչ հարկային, ֆինանսական և որևէ այլ ոլորտներում։ Եթե դու աշխատում ես օրենքի պահանջներին համապատասխան, գրանցում ես քո բոլոր աշխատողներին, վճարում ես բոլոր նախատեսված հարկերը, ապա ոչ մի խնդիր չես կարող ունենալ այստեղ», — Հայաստանում ձեռներեցության իր փորձով կիսվել է «Լալունց» ընկերության համահիմնադիրը։

Հայկական նոր բրենդի անվանումն ունի իր պատմությունը, որի արմատները գալիս են Սյունիքի մարզից։ Լալունց՝ այդպիսին էր Սյունիքի հնագույն տոհմերից մեկի անվանումը, որի ժառանգներն են նորաստեղծ ընկերության հիմնադիրները։ Բրենդի լոգոտիպի ստեղծման ժամանակ օգտագործվել են Քարահունջի ժայռապատկերներ, որպեսզի ընկերության արտադրանքի ճանաչելիության աճին զուգընթաց դրանք ճանաչելի դարձնեն ամբողջ աշխարհում:

Բայց որպեսզի իրականացնեն իրենց մտադրությունները, առաջին բանը, որ պետք է՝ մեծացնել տեսականին: Իսկ մասշտաբային արտադրությունն իր հերթին ներդրումներ է պահանջում։

Ընկերության նախնական ներդրումների ծավալը կազմել է շուրջ 150 հազար դոլար, գումարած, ընկերության ղեկավարի հաշվարկներով, առաջիկայում ևս նույնքան կպահանջվի, որպեսզի իրականություն դարձնեն արտահանման մատակարարումների ծրագրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+