ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Նախագահին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել Իտալիայի քաղաքացուն։ Այս մասին գրառում է արել ՀՀ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:
Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն»,-գրել է Վարչապետը՝ հավելելով, որ աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







