Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման տակ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է նախ վերացնի պատժամիջոցները։
«Եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին, վերացնի պատժամիջոցները, ապա մենք կարող են «5+1» խմբի շրջանակներում բանակցություններ վարել։ Բանակցությունների համար հնարավորություններ գոյություն չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- ասել Է Ռոուհանին մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ:
Նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել առկա խնդիրները:
«Մենք Սաուդյան Արաբիայի հետ որևէ չլուծված խնդիր չունենք։ Հենց որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր կլինի քննարկել առկա հարցերը։ Իհարկե, տարածաշրջանում ամենակարևոր հարցը Եմենի խնդիրն է», — ասել է նա ։
Ռոուհանին նաև մեկնաբանել է երկրի տնտական իրադրությունը՝ նշելով, որ Թեհրանն իր պատմության մեջ առաջին անգամ դադարել է կողմնորոշվել նավթով:
«Երբեք Իրանի պատմության մեջ կառավարություններից ոչ մեկն առանց նավթի տնտեսություն չի ունեցել։ Սակայն մեզ հաջողվել է առանց նավթի երկրի տնտեսությունը կառավարել 2019 թվականին», — հայտարարել Է Հասան Ռոուհանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







