Սիրիական բանակի ստորաբաժանումներն ու ազգային պաշտպանության ուժերի ջոկատները կիրակի վերահսկողություն են հաստատել Հալեպից արևմուտք և հյուսիս գտնվող 28 բնակավայրի նկատմամբ (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սիրիական զորքերին դիմակայած զինյալները դադարեցրել են դիմադրությունը և լքել իրենց հենակետերը՝ նահանջելով դեպի թուրքական սահման։ Ազատագրված բնակավայրերը զինված խմբավորումների վերահսկողության տակ էին 2012 թվականից:
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի և նրա շրջակայքի բնակիչները ողջունել են կառավարական ուժերի այս նոր հաջողությունը:
Հիշեցնենք, որ Հալեպում և հարևան Իդլիբ նահանգում ռազմական գործողությունները սկսվել են 2020-ի հունվարի 25-ին՝ դեէսկալացիայի Հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի մասին հերթական համաձայնագրի տապալումից հետո: Բացի Հալեպի մատույցներում ավազակային կազմավորումների ջախջախումից, սիրիական բանակը վերահսկողության տակ է վերադարձրել Իդլիբ նահանգի տարածքի ավելի քան 50 տոկոսը: Ահաբեկիչներից ամբողջությամբ մաքրվել է Դամասկոս-Հալեպ ռազմավարական խճուղին, որը Սիրիայի մայրաքաղաքը կապում է երկրի հյուսիսում գտնվող արդյունաբերական կենտրոնների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







