Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղադրանք է առաջադրվել հանրապետությունում պետական հեղաշրջում պլանավորելու մեջ։ Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաևը։
Օփումբաևի խոսքով նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ ներառել է կանանց և երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար:
Օփումբաևը ճշտել է, որ Ատամբաևի նստավայրի գրոհին մասնակցած հատուկ ստորաբաժաման մարտիկը գնդակահարվել է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով:
Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այժմ կալանք է դրված Ատամբաևի 120 միավոր ունեցվածքի վրա։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







