FrontNews կայքի վերլուծաբանների կատարած հետազոտությունների համաձայն Ադրբեջանը ռազմական դիրքեր է տեղակայում Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանակցող հատվածում։ Այս գործողությունները կատարվել են ի հաշիվ ադրբեջանական դիրքերի դեպի վրացական տարածք առաջքաշման: Այսպիսի եզրակացությունը կատարվել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների շրջանում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ:
Ինչպես նշվում է աղբյուրում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկն այժմ հաստատված է Պապաքար (ադր. Բաբաքյար) բլուրի վրա: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի սահմանային ծառայության հայտարարության համաձայն՝ գրավվել էին նոր ռազմավարական բլուրներ, դիրքերի տեղաշարժն իրականացվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական կողմը նշում էր նաև, որ Հայաստանի զինված ուժերը նույն ժամանակահատվածում դիրքերն առաջ է տարել ընդհուպ մինչև քարտեզների վրա նշվող սահմանագիծը:
Պետական նշանակության այս հարցի շուրջ վրաց վերլուծաբանների կողմից արված դիտարկումնները, սակայն, փաստում են, որ ադրբեջանական զինուժի կողմից այս հատվածում զբաղեցրած բարձունքն իրավականորեն Վրաստանի պետական տարածքում է գտնվում, և Ադրբեջանի կողմից դիրքային յուրաքանչյուր փոփոխություն խախտում է վրացական պետության պետական սահմանը:
Վերլուծաբանները նշում են, որ Վրաստանի սահմանը խախտվել է «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետին հարող տարածքի շրջանում, որտեղ նույնպես Ադրբեջանական դիրքեր են այժմ տեղակայված։ Ադրբեջանի կողմից զբաղեցված այժմյան տարածքները և Պապաքար բարձունքը հնարավորություն են ընձեռում վերջինիս վերահսկողության տակ վերցնել Վրաստանի տարածքները։
Վրաց փորձագետները նշում են, որ այս սահմանային դիրքերը առնչություն չունեն Հայաստանի տարածքների հետ ու չեն կարող ունենալ, քանի որ բավականին հեռու են տեղակայված հայկական սահմաններից:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից նշված գոտիներում նոր դիրքերի տեղակայման գործընթացը սկսվել է, դեռ 2008-2009 թթ-ին, երբ Վրաստանը հարավօսական հակամարտության հետևանքով անբարենպաստ քաղաքական կոնյուկտուրայում էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






