Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 35 մլն 950 հազար դրամ: Այս մասին համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։ Այս մասին կազմակերպվել է գրավոր քվեարկություն:
Գումարի հատկացման վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:
Ըստ կառավարության տարածած հայտարարության՝ հաշվի առնելով սեղմ ժամկետները, հնարավոր չէ մի քանի մատակարարներից գնման գործընթացը կազմակերպել: Նախագծով առաջարկվում է գնման առարկաների համար գնման ձև սահմանել մեկ անձից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






