ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը։
Հասմիկ Ղահրամանյանի թեկնածության հարցի քննարկմանը մասնակցել է 106 պատգամավոր։
Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






