Ադրբեջանում փորձարկվել է ռազմական նշանակության նոր ԱԹՍ։ ԱԹՍ-ի նախագծումն իրականացվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (Բարձր տեխնոլոգիաների պարկի տարածքում գործող Գիտական հետազոտությունների ռազմավարական կենտրոնի և ԶՈՒ Ռազմական ակադեմիայի համատեղ նախագծի շրջանակներում։
Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ԱԹՍ-ն կարող է գործել ռելիեֆային բարդ պայմաններում և հետախուզություն իրականացնել առավելագույն հեռահարության վրա:
Սեպտեմբերի 16-20-ին Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժությունների ժամանակ կիրառվել են իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Իսրայելական արտադրության ԱԹՍ-ները առաջին անգամ ցուցադրվել են այս տարվա հունվար ամսին՝ Պետական սահմանապահ ծառայության կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







