Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնելու մի շարք անձանց, այդ թվում ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավոր ազգականներից: Այս մասին ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի 75-ամյա հայրը՝ Վարդան Թովմասյանը, հոկտեմբերի 18-ին հրավիրվել էր ԱԱԾ հարցաքննության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






