ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը:
Նա հավելել է նաև, որ Կարեն Բրուտյանի կամ մյուս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու առնչությամբ տեղեկություն ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







