Նոյեմբերի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված աշխատաժողով՝ «Պոպուլիզմը եվ ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով։
Այն անց է կացվել իրականացվել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջից:
Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչներ, իսկ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Աշխատոժողովի ընթացքում քննարկման է դրվել կուսակցության աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց և երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։
Աղբյուրը հայտնում է, որ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարական կառույցների ներկայացուցիչներ։
Կուսակիցներին տրվել են նաև հանձնարարականներ կուսակցության հետագա գործունեության առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






