ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է ԵՊՀ Բանասիրության և Պատմության ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի աշխատակիցների հետ: Քննարկման օրակարգում են եղել «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծով հայոց լեցու և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման հետ կապված հարցերը։
Նախարարի հետ հանդիպման ժամանակ դասախոսները նշեցին, որ դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը ցածր մակարդակի վրա է։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընդգծում է, որ եթե օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնի և առարկաների դասավանդումնը դառնա ոչ պարտադիր, ապա դրանք դասավանդման ծրագրից դուրս կմնան։
«Եթե առաջարկվող փոփոխությունների նախագիծն ուժի մեջ մտավ, ապա և՛ Հայոց պատմություն, և՛ Հայոց լեզու, և՛ Հայ գրականություն առարկաները դասավանդման ծրագիրց դուրս կմնան»,- ընդգծեց Աշոտ Մեքոնյանը։
Դասախոսները կողմ են ակադեմիական ազատությանը, սակայն ներքին մտավարություն ունեն․ բուհերում այս կամ այն առարկան դասավանդվում է «խնամի-ծանոթ բարեկամ» սկզբունքով։
ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ եթե բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից Հայոց պատմությունը հանվի, ապա ինչ-որ տեղ միանշանակորեն կհարվածենք քաղաքացիական ինքնագիտակցությանը։
«Բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից Հայոց լեզուն հանելու դեպքում կհարվածենք մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը»,-ասաց Դևրիկյանը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ միայն Պատմության ֆակուլտետն է հանդես եկել գրավոր առաջարկություններով, իսկ Բանասիրության ֆակուլտետը որևէ գրավոր դիտարկում չի ներկայացրել։
«Մենք ասում ենք, որ հայերենը և հայոց պատմությունը մեր աշակերտները պետք է բարձր մակարդակով անցնեն դպրոցներում։ Մենք պետք է փոխենք չափորոշիչները՝ դպրոցներում խորացնելով հայագիտական առարկաների դասավանդումը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Հանդիպմանը զուգահեռ իրենց բողոքի ակցիան էին շարունակում ԵՊՀ ուսանողները։ Ուսանողներ նշում են, որ իրենց մոտեցումը չի փոխվել:
Եթե նախագիծն ընդունվի, ապա առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






