Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Այս մասին Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, հայտնում է Trend գործակալությունը։
«Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում։ Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես հակամարտությունների վերջնական կարգավորման կախարդական բանաձև չունեմ։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերն անգնահատելի են, և ԵԱՀԿ-ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է հայտնում խաղաղության կոնկրետ քայլեր անելու համար»,- ասել է Միրոսլավ Լայչակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






