Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:40

«Եվրանեսթ»-ում ատոմակայանի փակման հարց դնելու ադրբեջանական առաջարկին կողմ է եղել միայն մեկ ադրբեջանցի

Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարց դնելու փորձերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ընդգծելով, որ փաստարկները հիմնավոր են եղել մյուս պատվիրակների համար:

Գայանե Աբրահամյանը նշել է, որ բավականին դժվարությամբ է հնարավոր դարձել կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ:

«Ադրբեջանական կողմն ընդգծում էր, որ ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման հարցը և գործընթացները: Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցրի, և երկար փաստարկներով ներկայացրեցի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Հայկական պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում։

ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտադրում է արել նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեր պարտավորություններին, որոնք հստակ սահմանում են, թե ինչ գործընթացով և ճանապարհային ինչ քարտեզով պետք է առաջընթաց ապահովենք:

Աբրահամյանը շեշտել է՝ մինչև նոր ատոմակայանը չկառուցվի, այս ատոմակայանի փակման հարցը պետք է օրակարգից դուրս գա:

«Ըստ էության, այդ փաստարկներն ազդեցություն ունեցան, և Արևելյան գործընկերության, նաև Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, դեմ քվեարկեցին այս առաջարկին»,-եզրափակել է Աբրահամայանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+