«Այսօր Բելգիայի վերջին՝ 9-րդ պետական մարմինը, Բրյուսելի խորհրդարանը հաստատեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով ավարտելով Բելգիայում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգը»,-նման գրառում է արվել ՀՀ Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալություն բելգիացի բոլոր պատգամավորներին և գործընկերներին Հայաստան-ԵՄ ավելի ամուր գործընկերությանը աջակցելու համար»-նշված է գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






