Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ պարզ չէ, թե դեռ որքան պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին:
«Քանի որ հանրապետականների և դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Կոնգրեսի բանաձևին, նախագահն անշահավետ վիճակում է հայտնվել. մեկուսացած և միայնակ՝ որպես Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովը»,- նշել է Արամ Համբարյանը:
Նշենք, որ BBC-ին հոդված էր հրապարակել, ըստ որի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






