«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն։ Այս պահին նա գտնվում է այնտեղ։ ՀՔԾ շենքի մոտ նկատվում է մեծ թվով ոստիկանության աշխատակիցների կուտակումներ։ Այստեղ հավաքվել են նաև Թավադյանի կողմնակիցները։
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արմեն Թավադյանին ՀՔԾ կանչելու պատճառների մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






