Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:39

«Մարտի 1»–ի գործով չկա իրավական գործընթաց. Լևոն Քոչարյան

«Մարտի 1»–ի գործով չկա իրավական գործընթաց, այլ կա բարդույթավորված մարդու, միգուցե նաև բժշկական օգնության կարիք ունեցող մարդու մոլուցք և ինչ-որ ներքին վախեր ու Նիկոլ Փաշինյանը դա ապացուցել է ամեն գնով կալանքի տակ պահելով հորս։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ մատնանշելով, որ վարչապետին այդ ճանապարհին ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ երկրի վարկանիշը, ո՛չ միջազգային գնահատականները։

Քոչարյանի խոսքով՝ ժամանակին վարչապետն ասել էր, թե Քոչարյանն է «Մարտի 1»–ը կազմակերպել, բայց վերջին 1,5-2 տարին ապացուցել են, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, իսկ վառ ապացույցներից մեկը դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումն էր, որով ազատ է արձակվել Ռոբերտ Քոչարյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները դատավորների նկատմամբ ճնշում են գործադրում՝ ստիպելով կատարել իրենց ցանկությունները, հակառակ դեպքում՝ ենթարկելով քրեական պատասխանատվության։

Նրա խոսքով՝ դատավորները և իրավապահ համակարգի աշխատակիցները պետք է չխուսափեն իրեն գործը ճիշտ անելուց. «Մի խուսափեք օրենքին ենթարկվելուց։ Հասկանում ենք երկրի վարչապետն ինչ է անում, բայց վերջում դուք էլ եք չէ՞ պատասխան տալու»,-ընդգծել է նա։

Քոչարյանի խոսքով՝ բացառիկ դեպք է, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն 7 դատավորներ ինքնաբացարկ են հայտնել՝ առանց իրենց պահանջի։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին երկրում տեղի ունեցած բարեփոխումներին, Լևոն Քոչարյանն ընդգծել է դեպի եվրոպա թռիչքները, Թումո կենտրոնը և բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք իշխանությունները վերագրել են իրենց, իրականում ձեռք է բերվել ՀՀ երկրորդ նախագահի կառավարման օրոք։

«Փորձում են այդ տարիների ամեն լավ բանը ներկայացնել այնպես, թե Քոչարյանը կապ չուներ, բայց ինչքան վատ բան է եղել ու մի մասն էլ հորինված, այդ ամենի միակ պատասխանատուն ինքն է։ Այն տարիները, որ մենք Հայաստանում ունեցել ենք ներգաղթ, եղել են 2004–2006 թվականները, այսինքն՝ ավելի շատ մարդ եկել է, քան գնացել։ Դա ամնավառ ապացույցն է երկրի վիճակի»,-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+