ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բարձրաստիճան այրերը ծաղիկներ են խոնարհել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







