Նախագահ Արմեն Սարգսյանը Ձյունիկ Աղաջանյանին նշանակել է Սինգապուրում Հայաստանի դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ներկայումս Աղաջանյանը Ինդոնեզիայում դեսպան է և համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում դիվանագիտական առաքելության ղեկավար (նստավայրը՝ Ջակարտա):
Որոշումն ընդունվել է նախագահի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






