81 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի կիսաեզրափակիչ։ Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտել է թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարել։
Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում հայ բռնցաքամարտիկը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Գոռ Ներսեսյանը 1/16 եզրափակչում հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







