Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

Արմեն Սարգսյանը STARMUS-ի փառատոնի կազմակերպիչներին հրավիրել է հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին, Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, մասնակցել է Ցյուրիխում գիտության ու արվեստի միջազգային STARMUS 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ։
Փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ նախագահը նշել է, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում մեկ վայրում համախմբելու գիտնականների, արվեստագետների և քաղաքական գործիչների։
Խոսելով STARMUS-ի բաղադրիչների՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում և հայ ազգի անկախ ու ազատ դարձնելու գործում։
ՀՀ նախագահը փառատոնի կազմակերպիչներին հրավիրել է STARMUS-ի 6-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում։ Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի պատմությունը։
«Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»,- ասել է ՀՀ նախագահը։

Հանրապետության նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։
Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։
Այս փառատոնի նպատակն է ոգեշնչել, կրթել հետազոտողների նոր սերունդը։ Փառատոնի կազմակերպման և անցկացման գաղափարի հեղինակը Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:

Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թ․ Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները: Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը և գիտական բացահայտումները տարածելու գործում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+