Հունիսի 29-ին տեղի է ունեցել HayBuis 2019 Armenian Herb and Flower Festival խորագիրը կրող փառատոնը։ Փառատոնի ընթացքում անցկացվել է ծաղկային կոմպոզիցիաների մրցույթ, իսկ այնուհետ՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Փառատոնային այս մշակույթը ձևավորվել է դեռևս հինգ տարի առաջ և նպատակ է հետապնդում մասնավորապես Տավուշի գյուղական և սահմանամերձ համայնքների բնակիչներին կրթել բնապահպանական գիտելիքներով, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ։
Հավելենք, որ փառատոնի հանդիսավոր բացումը անցկացվել է Տավուշի մարզպետի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







