Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1- ին մեկնարկել է 2019 թ ․ ամառային զորակոչը : Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները : Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ , գեներալ — լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան է և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Արտակ Դավթյանը ուսումնասիրել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները , զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը :
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







