Հայաստան-Վարաստան միջպետական սահմանին՝ Մառնեուլի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում, այրվել են թփուտներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդման՝ հրդեհը բռնկել է Հայաստանի տարածքում, այնուհետև տարածվել՝ Վրաստանի հատվածում:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու երկրների ԱԻՆ աշխատակիցների համագործակցության շնորհիվ։
Ըստ գերատեսչության` հրդեհի մասին ահազանգը ստացել են հուլիսի 4-ի երեկոյան, այս պահին հրդեհն արդեն մարվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







