Այսօր՝ հուլիսի 8-ին, մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը։
Հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանրամարտիկ Աղասի Աղասյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն։
Իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղասի Աղասյանը Մայիսյան կամուրջ — Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Ա․Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։
Այսօր, գիտակցության չգալով, 30-ամյա Աղասի Աղասյանը մահացել է:
Նշենք, որ Աղասի Աղասյանը 2013 թ․դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ Ծանրորդը դարձել է նաև մինչև 20 և 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







