Հեղինակավոր BBC մեդիաընկերության միջազգային լրատվական հեռուստաալիքը ծավալուն անդրադարձ է կատարել Սևանա լճի «կանաչելուն» և ներկայացրել Սևանի ներկայիս վիճակը:
Հիշեցնենք, որ ըստ մասնագետների՝ պատճառները մի քանիսն են` պահանջվածից ավելի ջուր տանելը, օրգանական նյութերի առատությունը լճում, Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալի, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից ամբողջ նյութերի հոսքը, ֆոսֆորի չափի մեծացումը, բարձր ջերմաստիճանը և այլն, այս մասին այսօր հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գիրգոյանը:
Մասնագետները հույս են հայտնում որ առաջիկա 7-10 օրերի ընթացքում կանաչ գույնը կվերանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







