Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է՝ ինչ պետք է հաշվի առնեն ռուս զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս:
«Հայաստան հանգստի կամ ընկերներին այցելելու նպատակով մեկնող մարդկանց կարող եմ գործնական խորհուրդ տալ. յուրաքանչյուր հյուրասիրությունից առաջ առնվազն մեկ ժամ հավելյալ ժամանակ նախատեսեք, հակառակ դեպքում ձեր պլանը չի աշխատի: Այստեղ զարմանահրաշ հյուրասիրություն ու գրկաբացություն է տիրում»,- իր ֆեյսբուքյան էջում գրելէ պաշտոնյան, ով եղել է Հայաստանում:
Զախարովան իր էջում գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որում միլֆեյ կոչվող աղանդերի մեծ կտոր է պատկերված: «Ի՞նչ եք ակնկալում այնպիսի երկրից, որտեղ ֆիլեի մի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,- հավելել է Զախարովան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







