Ինստագրամը հայտարարել է նոր ֆունկցիայի մասին, որի միջոցով կպայքարի համացանցում տիրող վիրավորանքների և ծաղրանքի դեմ: Այս մասին հայտնել է խմբի ղեկավար Ադամ Մոսսերին:
Նոր ֆունկցիաներով, Ինստագրամը փորձում է միջոցներ գտնել կանխարգելելու օգտատերերի ոչ հարիր պահվածքը, միաժամանակ չարգելափակելով օգտատերերի էջերը կամ նամակները:
Համակարգը հիմնված է արհեստական ինտելեկտի աշխատանքի վրա: Հաճախ դժգոհության արժանացած մեկնաբանությունների դեպքում համակարգը մեխանիկորեն կատարում է իր հարցադրումը:
Ֆունկցիայի փորձնական օգտագործումից պարզ է դարձել, որ վիրավորական գրառումը ևս մեկ անգամ կարդալը և հնարավորություն ունենալը չեղարկել այն, պակասեցնում է վիրավորելու ցանկությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







