Առաջարկվում են ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:
Ըստ ներկայացված առաջարկության նախատեսվում է քրեականացնել, որ թե ցանկացած տեսակի բռնություն, այլ միայն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության կոչերը, քանի որ այդպիսի կոչների հանրային վտանգավորությունը ունի քրեականացման համար անհրաժեշ մակարդակ։
Ներկայացված նախագծի վերաբերյալ կառավարությունն ունի հետևյալ դիտարկումները՝
1. օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված նյութական հանցակազմը դարձնել ձևական:
2. օրենսգիրքը լրացնել նոր 226.1-րդ հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:
Բռնության կոչերի տարածման դեպքում անձը պատժվում է նվազագույն աշխատավարձին երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







