Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 13-ին այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:
Կենտրոնը բացվել է 2018 թ․ մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտաշինություն և այլն։
Կենտրոնում կազմակերպված միջոցառման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և նշել.
«Այսպիսի կենտրոնները և ընդհանրապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում են մի բան` դուք կարող եք փոխել աշխարհը: Նմանատիպ կենտրոնների և նախագծերի գաղափարական իմաստը՝ պատանիներին, մեծահասակներին օգնելն է, որպեսզի նրանք հավատան, որ կարող են փոխել աշխարհը և իմանան, որ դրանից առաջ իրենք պետք է կարողանան փոխել իրենք իրենց»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







