Երևանը ներառվել է 328 ամենաանվտանգ քաղաքների ցանկի 310-րդ հորիզոնականում՝ մտնելով ամենաանվտանգ քաղաքների 20-յակի մեջ: Դասակարգումն իրականցվել է նվազման կարգով և հիմք է ընդունվել կյանքի համար վնանգավոր հանցագործությունների իրականացման ցուցանիշը։ Ցանկը հրապարակել է Numbeoպորտալը:
Այն կազմվել է տարբեր երկրների քաղաքացիների միջև անցկացված օնլայն-հարցման արդյունքների հիման վրա:
Առաջին հորիզոնականում է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքը՝ Աբու-Դաբին, երկրորդ հորիզոնականում է Դոհան (Կատար), երրորդումч կանադական՝ Կվեբեքը:
Ամենաանվտանգ քաղաքների տասնյակում են՝ Թայբեյը (Թայվան), Մյունհենը (Գերմանիա), Դուբայը (ԱՄԷ), Ցյուրիխն ու Բերնը (Շվեյցարիա), Հոնկոնգը (Չինաստան) և Էսքիշեհիրը (Թուրքիա):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







