Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտից շարունակվում է Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Աղբյուրում նշվում է, որ իրականացվում են արագիլների մաքրման աշխատանքներ, որին մասնակից են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները և մի խումբ կամավորներ։
Հավելենք նաև,որ տեսչական մարմնի օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար՝ ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատկան մարմինները զբաղվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներով՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով:
Նշենք նաև, որ ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:
Կենդանաբանության ինստիտուտի աշխատակցուհի Լյուբա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







