Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կսահմանի Արման Կիրակոսյանի անվան հատուկ մրցանակ, որը արտաքին քաղաքական գերատեսչությունը յուրաքանչյուր տարի կհանձնի երիտասարդ հայ լավագույն դիվանագետներին:
«Մրցանակն ամեն տարի շնորհվելու է լավագույն երիտասարդ, տաղանդավոր դիվանագետին, ով մեկ տարվա ընթացքում դիվանագիտության ոլորտում փայլուն հաջողությունների կհասնի»,-մրցանակի ներդրման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ նախագահը:
Առաջարկը հնչեցվել է անձամբ Արմեն Սարգսյանի կողմից ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին պետական բարձրագույն պարգևի ՝ Պատվո շքանշանի շնորհման արարողության ժամանակ, որը հանկարծամահ է եղել այս տարվա հուլիսի 6-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







