ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ին հարկային արտոնություն տվեց «Ոսկե Կար» ՍՊԸ-ին:
Ընկերությունը նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.75 մլրդ դրամ, որից 3.37 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.987 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158.1 մլն դրամ:
Այսօրվա Կառավարաության նիստում արտոնություն տրվեց նաև «Արտ Գլոբալ», «ԻՆ-ՎԻ», և «Այ պլաստ» ՍՊԸ-ներին:
Նշենք, որ «Արտ Գլոբալ»-ում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանն, ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված պատգամավորի անձնական տվյալների 2016թ.-ից մինչև օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է ընկերության փոխտնօրենը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







