Արգենտինայում բնակություն հաստատած հազարավոր հայերի համար ուտելիքն ու համայնքը կարևոր նշանակություն ունեն մշակութային ավանդույթները կենդանի պահելու համար:
Լյուսի Բալասանյան դե Դերգարաբեդյանը, ով 91 տարեկան է, կենդանի է պահում այդ ավանդույթները: Նա այն 10,000 հայերից մեկն էր, ով բնակություն հաստատեց Արգենտինայում 1920-ական թթ․:
Նրա ընտանիքի նախընտրած ուտեստներից մեկը մանթին է` նավակի տեսք ունեցող մսով լցոնված ռավիոլիներ, որոնք պատրաստվում են թանձր արգանակի մեջ և մատուցվում սխտորով մածունի հետ:
Հայաստանում փոքրիկ ռավիոլիները ավանդաբար պատրաստվել են մի խումբ կանանց կողմից: Եվ Արգենտինայում՝ աշխարհի ամենահայաշատ երկրներից մեկում, այդ ավանդույթը դեռևս շարունակվում է:
Ընտանեկան խնջույքի համար փոքրիկ նավակներ պատրաստելը Դերգարաբեդյանի և նրա երեք դուստրերի համար դարձել է հանգստյան օրերի ավանդույթ: Այդ գերդաստանի մի քանի սերունդ ապրում է նույն շենքի տարբեր հարկերում քաղաքի Կաբալլիտո թաղամասում: Հանգստյան օրերին նրանք միասին հավաքվում են որևէ մեկի խոհանոցում և պատրաստում այդ ուտեստը:
Արգենտինահայ բազմաթիվ ընտանիքների պես Դերգարաբեդյանն ու իր երեխաները, թոռներն ու ծոռները տանը խոսում են հայերեն և իսպաներեն։
«Երբ իմ ծնողները եկան այստեղ, նրանք չէին կարողանում հաղորդակցվել արգենտինացիների հետ» Հայերեն ու իսպաներեն լեզուները ոչ մի ընդհանուր բառ չունեն: Իմ ծնողները իսպաներեն սովորել են նաև ռադիո լսելով»,- ասել է Դերգարաբեդյանը։
Բուենոս Այրեսում բնակություն հաստատելուց հետո ընտանիքին ավելի բազմամարդ դարձավ։ Դերգարաբեդյանի հայրը եղել է քաղաքի երիտասարդ հայ համայնքի հենասյունը, իսկ մայրիկը շարունակում էր ավանդական ուտեստներ պատրաստել` կիսելով բարեկամների և ընկերների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







